Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը խոսել է «ապագայի զենքի» մասին

13:35, երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.
Պուտինը խոսել է «ապագայի զենքի» մասին

Ռուսաստանի բանակն ու նավատորմն առաջիկայում ևս կզինվեն նորագույն զինատեսակներով ու զինտեխնիկայով, այդ թվում՝ գերճշգրիտ համակարգերով, լազերային ու գերձայնային համալիրներով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նախօրեին հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված միջոցառմանը:

«Մի շարք հեռանկարային զինատեսակների, փաստացի՝ «ապագայի զենքի» հարցում մենք արդեն փորձարկումների փուլից անցել ենք մարտական հերթապահության մշտական պատրաստվածության փուլին»,- ասել է ՌԴ նախագահը:

«Ռուսական մի քանի զինատեսակներ չունեն իրենց անալոգն աշխարհում: Դա նշանակում է, որ ՌԴ անվտանգությունը, պաշտպանունակությունը հուսալիորեն ապահովված են երկարաժամկետ հեռանկարում»,- հավելել է նա:

Վ. Պուտինը, խոսելով «ապագայի զենքի» մասին, նկատի ուներ «Ավանգարդ», «Դաշույն» գերձայնային համակարգերն ու «Պերեսվետ» լազերային համակարգերը:

7407 | 1
Facebook