Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անկարայի գլխավոր դատախազությունը 766 անձանց կալանավորելու թույլտվություն է տվել

16:35, երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.
Անկարայի գլխավոր դատախազությունը 766 անձանց կալանավորելու թույլտվություն է տվել

Անկարայի գլխավոր դատախազությունը կալանքի թույլտվություն է տվել 766 անձանց, ովքեր կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթհուլլահական խմբավորման» (FETÖ) կազմակերպության հետ ունեցած կապերի մեջ: Ըստ Թուրքիայի իշխանությունների՝ FETÖ-ն 2016 թվականի պետական հեղարջման կազմակերպիչն է: Այդ մասին գրում ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով NTV-ին։ Հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ ձերբակալությունները տեղի են ունեցել հանրապետության 81 նահանգներից 67-ում:

Ավելի վաղ «Haberturk» հեռուստաալիքը հայտնել էր 98 անձանց կալանավորելու որոշման մասին։ Կասկածյալների մեծ մասը, ըստ իշխանությունների` ներգրավված են եղել 2009 թվականին ոստիկանությունում պաշտոններ զբաղեցնելու համար քննություններում զեղծարարություններ կատարելու մեջ: Բացի այդ, կալանավորման թույլտվություն է տրվել նաև Թուրքիայի արդարադատության նախարարության և զինված ուժերի ավելի քան 200 աշխատակիցների: Մասնավորապես, ցամաքային զորքերի հրամկազմի 44 ներկայացուցիչների կալանավորման որոշումներ են տրվել:

5469 | 0
Facebook