Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խանդից զայրացած ամուսինը սուպերսոսինձ է լցրել կնոջ սեռական օրգանների մեջ

00:10, երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.
Խանդից զայրացած ամուսինը սուպերսոսինձ է լցրել կնոջ սեռական օրգանների մեջ

Քենիայի Քիթուի քաղաքում սադիստ ամուսինը կնոջ հեշտոցի մեջ սուպերսոսինձ է լցրել՝ կանխելու համար նրա դավաճանությունները:

36-ամյա Դենիս Մումոն պնդում է, որ սոցցանցերում կնոջ նամակագրությունը կարդալով՝ իմացել է, որ նա իրեն դավաճանում է 4 տղամարդու հետ, երբ ինքը մեկնում է գործուղումների: Վերջին գործուղումից առաջ Մումոն կնոջ սեռական օրգանները սոսնձել է՝ վստահ լինելու համար, որ նա իրեն չի դավաճանի: Սարսափելի ցավերից տանջվող կնոջը հասցրել են հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ է եղել անհապաղ բժշկական միջամտություն իրականացնել:

Մումոն այժմ ձերբակալված է և խոստովանել է իր արարքը՝ պնդելով, որ այդ քայլին է գնացել ամուսնությունը փրկելու համար: Նա կկանգնի դատարանի առջև՝ ընտանեկան բռնության հոդվածով: Սակայն կնոջը ևս պատիժ է սպառնում: Եթե ապացուցվի, որ նա դավաճանել է ամուսնուն, ապա նրան սպասում է մտրակի 100 հարված: Այս պատժաչափը պահանջել է Մումոյի փաստաբանը՝ հետագայում ամուսինների միջև «չհասկացվածություն»-ից խուսափելու նպատակով:

Բացի այդ, սոսինձը քայքայել է կնոջ մանկածին օրգանները, ուստի նա առաջիկայում դժվար թե կարողանա մայրանալ:

40288 | 0
Facebook