Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Gucci-ի և #LouisVuitton-ի աշխատակիցները մեղադրում են իրենց գործատուներին դավադրության մեջ

11:15, երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ.
#Gucci-ի և #LouisVuitton-ի աշխատակիցները մեղադրում են իրենց գործատուներին դավադրության մեջ

Saks-ի, Gucci-ի և Louis Vuitton-ի աշխատակիցները դատական հայց են ներկայացրել Բրուքլինի Դաշնային դատարան՝ ընկերություններին մեղադրելով դավադրության և հակամենաշնորհային օրենքների խախտման մեջ, հայտնում է Bloomberg-ը:

Հայցվորները պնդում են, որ վերը նշված ընկերությունները պայմանավորվել են աշխատանքի չընդունել նրանց, ովքեր աշխատել են մրցակիցների մոտ վեց ամիս առաջ: Ըստ նրանց՝ այդ քայլով ընկերությունները խոչընդոտում են աշխատակիցների՝ նոր աշխատանք գտնելու հնարավորությանը:

Նմանատիպ դատական գործընթաց տեղի է ունեցել 2015 թվականին, երբ Apple-ը, Google-ը, Intel-ը և Adobe Systems-ը մեղադրվել են դավադրության մեջ: Ընկերությունները ստիպված էին վճարել 415 միլիոն դոլար փոխհատուցում:

7668 | 0
Facebook