Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Google-ը 2,6 մլրդ դոլարով ձեռք է բերել #Looker բիզնես-վերլուծության հարթակը

14:45, շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ.
#Google-ը 2,6 մլրդ դոլարով ձեռք է բերել #Looker բիզնես-վերլուծության հարթակը

Google-ը ձեռք է բերել Looker Data Sciences բիզնես-վերլուծության հարթակը 2,6 միլիարդ դոլարով: Գործարքը հաստատել է Միացյալ Թագավորության մրցակցության և շուկաների գրասենյակը՝ որոշում կայացնելով, որ այն չի թանկացնելու գները և կանխելու է մրցակիցների կողմից տվյալներ ստանալու հնարավորությունը։
     Looker Data Sciences-ի ձեռքբերումը, որը արտադրում է բիզնես-վերլուծության ծրագրակազմ, Google-ի ամենամեծ գործարքն է վերջին մի քանի տարիների ընթացքում։

Ինչպես նշված է հայտարարության մեջ՝ համաձայնությունը հիմնված է երկու ըկերությունների՝ գոյություն ունեցող գործընկերության վրա, որոնք համատեղ ծառայություններ են մատուցում 350-ից ավելի հաճախորդի համար, այդ թվում՝ Yahoo!-ի, Hearst-ի, Buzzfeed-ի, Sunrun-ի, King-ի ու WPP Essence-ի համար, հաղորդել է Интерфакс գործակալությունը:

7664 | 0
Facebook