2020 թվականի մարտի 18-ից ԱՄՆ իշխանությունները ԵՄ երկրներից ներմուծվող օդանավերի նկատմամբ մաքսատուրքերը կավելացվեն՝ 10%-ից դարձնելով 15%՝ համաձայն Առևտրի համաշխարհային կազմակերպության որոշման։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների առևտրի ներկայացուցչի գրասենյակի կայքը։
«ԱՄՆ նախագահի Թրամփի գլխավորությամբ 2019-ի հոկտեմբերի 2-ին Միացյալ Նահանգները շահեցին Առևտրի համաշխարհային կազմակերպության պատմության մեջ ամենամեծ մրցանակը, երբ թույլ տվեցին հակաքայլեր ձեռնարկել 7,5 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների դեմ՝ ընդդեմ առևտրային անարդար գործելակերպի»,- նշվում է Միացյալ Նահանգների առևտրի ներկայացուցչի գրասենյակի կայքում։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն Եվրոմիությունից ներմուծված ինքնաթիռների մաքսատուրքերը բարձրացրել է 2019-ի հոկտեմբերին՝ Airbus եվրոպական ավիաշինական կոնցեռնի սուբսիդավորման հարցով ԱՄՆ-ԵՄ վեճի շուրջ Առևտրի համաշխարհային կազմակերպության արբիտրի որոշումից հետո: