Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

#Tesla մեքենաներում հայտնաբերվել են վտանգավոր խոտաններ

16:20, հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ.
#Tesla մեքենաներում հայտնաբերվել են վտանգավոր խոտաններ

Էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող ամերիկյան «Տեսլա» ընկերությունը Model X SUV մոդելի 15 հազար ավտոմեքենա է հետ կանչում` մեքենաների ղեկի հետ կապված թերության պատճառով: Հետկանչումը կազդի մեքենաների մեծ մասի վրա, որոնք հավաքվել են մինչև 2016-ի հոկտեմբերի կեսերը, գրում է Reuters-ը: Նաև պարզվել է, որ ալյումինե պտուտակամերները կարող են կոտրվել, ինչը որոշ ավտոմեքենաների վրա կարող է ղեկի կառավարման խնդրի հանգեցնել, հայտնում են ԱՄՆ տրանսպորտի նախարարությունում: Նման անսարքության դեպքում մեքենան դժվար է շարժվում:

Միևնույն ժամանակ, գերատեսչությունը նշում է, որ մինչ այժմ ճանապարհատրանսպորտային ոչ մի պատահար չի գրանցվել Tesla Model X SUV-ի մասնակցությամբ՝ թերությունը հայտնաբերելուց հետո։

12055 | 0
Facebook