Չինաստանի ղեկավարությունը ներկա պահին արդեն 71,8 միլիարդ յուանեյ (մոտ՝ 10,3 միլիարդ դոլար) է հատկացրել երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այս մասին հաղորդում են Չինաստանի ֆինանսների նախարարությունից:
Նշվում է, որ համապատասխան աշխատանքները պետք է շարունակվեն իրադրությունների զարգացմանը համապատասխան, որպեսզի մարդիկ չխուսափեն դիմել բուժհիմնարկներ բժշկական ծառայությունների դիմաց գանձվող գումարի պատճառով: