Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵԽԽՎ համազեկուցողների կոչը՝ ՀՀ իշխանություններին

19:45, հինգշաբթի, 06 փետրվարի, 2020 թ.
ԵԽԽՎ համազեկուցողների կոչը՝ ՀՀ իշխանություններին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները Հայաստանի իշխանություններին կոչ են արել սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցերով դիմել Վենետիկի հանձնաժողովին:
     Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա: Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այս առնչությամբ բարձրացված որոշ հարցեր, մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում հնարավորինս շուտ դիմել Վենետիկի հանձնաժողով՝ որպես Եվրոպայի խորհրդի սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմին` կարծիքի համար:

Մենք հավատացած ենք, որ այս կարծիքը, որը հնարավոր է արագ ընդունել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար, ներառյալ՝ հայ ընտրազանգվածի՝ հանրաքվեի անցկացման դեպքում»:

5947 | 0
Facebook