Պարզաբանում՝ անասնապահների և մսավաճառների բարձրաձայնած մի շարք հարցերի շուրջ
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտարարություն է տարածել. . Այժմ գործում է 38 սպանդանոց, ևս 20-ը ներքին հարդարման փուլում են, իսկ 27-ը՝ նախագծման . Մորթի գինը՝ մինչև 10 հազար դրամ Քաղաքացիների մի մասը կտրականապես հրաժարվում է օգտվել սպանդանոցների ծառայություններից՝ նախընտրելով սեփական տան բակում կազմակերպել մորթը։ Մյուս մասը, թեև ընդունում է սննդի անվտանգության բարձրացմանն ուղղված գործողությունները, սակայն բողոքում է սպանդանոցների սակավ քանակից և դրանց հեռավորությունից։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը պարզաբանում է խնդրո առարկա հանդիսացող մի շարք հարցեր. Ինչ վերաբերում է մորթի արժեքին՝ ապա այն կազմում է 10 հազար դրամ՝ խոշոր, 3.500 դրամ՝ մանր եղջերավորի համար և 5000 դրամ՝ խոզի։ Կարևոր է նշել, որ 3 և ավելի կենդանի մորթելու պարագայում մինչև 30 կիլոմետր հեռավորությունից կենդանիների տեղափոխումը սպանդանոց անվճար է։ Տեղափոխումը կատարվում է սպանդանոցի հատուկ նախատեսված մեքենայով։ Արդեն մորթված միսը ֆերմերին ևս կվերադարձվի առանց հավելյալ գումարի։ |