Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ինչո՞վ է վնասակար հալած պանիրը

03:05, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
Ինչո՞վ է վնասակար հալած պանիրը

Սննդաբան Ելենա Սոլոմատինան «Вечерняя Москва» պարբերականի հետ զրույցում ներկայացրել է հալած պանրի վնասակարության մասին։

Փորձագետը նշել է, որ հալած պանիրն իրենից ներկայացնում է սովորական պանիր, որը մշակվել է պանիրը հալեցնող նյութերի՝ ֆոսֆատների միջոցով: Ըստ նրա՝ հալած պանրի շատ օգտագործումը կարող է հանգեցնել նրան, որ դրանում պարունակվող ֆոսֆատները մարդու օրգանիզմում փոխգործակցության միջոցով հեռացնեն կալցիումը:

Հալած պանիրը նաև վտանգավոր է նրանով, որ այն ունի բարձր կալորիանություն: Ճարպակալմամբ կամ աթերոսկլերոզով տառապող մարդկանց պետք չէ շատ օգտագործել հալած պանիր, քանի որ այն պարունակում է մեծ քանակաի խոլեստերին: Բացի այդ, անհրաժեշտ է սահմանափակել հալած պանրի օգտագործումը նրանց, ովքեր ունեն նյութափոխանակության խնդիրներ:

Սոլոմատինան նաև հիշեցրել է, որ հալած պանրում աղի մեծ քանակության պատճառով, այն հակացուցված է հիպերտոնիկ հիվանդության դեպքում:

27837 | 0
Facebook