Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հայտարարություն է տարածել

20:45, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հայտարարություն է տարածել

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել. «Հարգելի քաղաքացիներ, շուտով հայկական շուկայում չվերթեր կսկսեն իրականացնել բյուջետային ավիաընկերությունները, որոնց մատուցած ծառայությունները տարբեր են դասական ավիաընկերությունների մատուցած ծառայություններից։
     Ուստի, հնարավոր խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք նախքան ավիատոմսերը ձեռք բերելը մանրամասն ծանոթանալ բյուջետային ավիաընկերությունների կողմից առաջարկվող ձեռքի ուղեբեռի և ուղեբեռի չափերին ու կշռին, ճամփորդական փաստաթղթերի անհրաժեշտ պայմաններին, առցանց գրանցման, ինչպես նաև ուղևորներին հատուկ օգնության տրամադրման կանոնակարգին։
     Հիշեցնենք, որ տոմսն ավիաընկերության և ուղևորի միջև` ուղևորային փոխադրման ծառայությունների իրավունք շնորհող օդային փոխադրման պայմանագիր է։
     Տոմսերի հետ կապված ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք դիմել Ձեր չվերթն իրականացնող ավիաընկերությանը։
     Մաղթում ենք հաճելի ուղևորություն»:

| | |
5196 | 0
Facebook