Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանն ԱՄՆ-ին հրավիրել է մասնակցել կործանված ինքնաթիռի գործով հետաքննությանը

14:20, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
Իրանն ԱՄՆ-ին հրավիրել է մասնակցել կործանված ինքնաթիռի գործով հետաքննությանը

ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) Իրանից պաշտոնական ծանուցում է ստացել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռի վթարի հետաքննության համար: Այս մասին հայտնում է Reuters-ը: Գործակալությունը նաև հայտնել է, որ ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդն արդեն նշանակել է իր ներկայացուցչին՝ կործանված ինքնաթիռի հետաքննության համար: «ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը շարունակում է վերահսկել պատահարի հետ կապված իրավիճակը և գնահատել հետաքննությանն իր մասնակցությունը»,-նշվում է հայտարարության մեջ:
     Reuters-ի հետ զրույցում Իրանի իշխանությունների ներկայացուցիչը հաստատել է, որ Թեհրանը պաշտոնապես հրավիրել է ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդին՝ մասնակցելու ինքնաթիռի վթարի հետաքննությանը:

Boeing ընկերությունը հայտարարել է, որ կաջակցի ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդին՝ հետաքննության ընթացքում։

8045 | 0
Facebook