Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրալիան 1,4 միլիարդ դոլար կհատկացնի անտառների վերականգնմանը

15:00, երկուշաբթի, 06 հունվարի, 2020 թ.
Ավստրալիան 1,4 միլիարդ դոլար կհատկացնի անտառների վերականգնմանը

Ավստրալիայի իշխանությունները մտադիր են 1,4 միլիարդ դոլար հատկացնել՝ նախորդ տարի սեպտեմբերից սկսված հրդեհներից տուժած անտառները վերականգնելու համար, հայտնում է Reuters-ը:

Վերականգման աշխատանքները կտևեն երկու տարի. Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը չի բացառում, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ֆինանսավորման կարիք լինի:
     Ավելի վաղ Ավստրալիայի իշխանությունները հայտարարել էին անտառային հրդեհների մարման աշխատանքներում մոտ 3 հազար զինվորականների ներգրավվածության, ինչպես նաև փրկարարական սարքավորումների վարձակալության համար մոտ 13.9 միլիոն դոլար հատկացնելու մասին:

Ավստրալիայում անտառային հրդեհները մոլեգնում են սեպտեմբերից, որոնք արդեն տարածվել են ավելի քան 5.5 մլն հեկտար տարածության վրա, որից 4 միլիոն հեկտարն անտառներ են։ Հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ, այդ թվում՝ 3 հրշեջ, 17 մարդ անհայտ կորած է համարվում։ Նոր Հարավային Ուելս նահանգներում գրանցվել է շուրջ 200 անտառային հրդեհ։ Հրդեհները ոչնչացրել են շուրջ 1300 բնակելի և շուրջ 2,5 հազար վարչական շենք:

11400 | 0
Facebook