Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Microsoft-ը կթողարկի Windows-ի նոր տարբերակը

15:40, շաբաթ, 28 դեկտեմբերի, 2019 թ.
Microsoft-ը կթողարկի Windows-ի նոր տարբերակը

Microsoft ընկերությունը պատրաստվում է թողարկել Windows-ի գործառնական համակարգի նոր տարբերակը, հայտնում է գերմանական Windows United հրատարակությունը։

Հրատարակության համաձայն, Microsoft 365 բաժանորդագրության մեջ, բացի արդեն առկա Office փաթեթը, ներառվելու է նաև նոր Windows 10-ը: Փորձագետները նշում են, որ բաժանորդագրված օգտատերերը կստանան օպերացիոն համակարգի հատուկ ընդլայնված տարբերակը: Թե ինչ հատկանիշներ և լրացուցիչ ծրագրեր կներառվեն նոր Windows-ում, դեռևս չի հաղորդվում: Նորացված բաժանորդագրության թողարկումը տեղի կունենա 2020 թվականի ամռանը:

6902 | 0
Facebook