Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժանացել է «Որակի նշան 2019» մրցանակի՝ հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը նպաստելու համար

16:40, չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2019 թ.
ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժանացել է «Որակի նշան 2019» մրցանակի՝ հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը նպաստելու համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժանացել է «Որակի նշան 2019» մրցանակի՝ «Հեռահաղորդակցության ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու, նորագույն տեխնոլոգիաների, նոր ստարտափերին, գաղափարներին աջակցելու համար» անվանակարգում:

2019 թվականի ընթացքում որակական ու մասնագիտական բարձր ցուցանիշներ արձանագրած մասնագետներն ու ընկերություններն ընտրվել են՝ հիմք ընդունելով հետազոտությունների, սոցիոլոգիական հարցումների, ինչպես նաև՝ հանրության ու սպառողների շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

«Որակի նշան 2019» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում:

Մասնագետների ու ընկերությունների ընտրությունն ու մրցանակաբաշխությունն իրականացվել են «Որակի նշան» ընկերության կողմից:

5842 | 0
Facebook