Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարողացավ ճողոպրել, քանի որ նրան աջակցեցին համակարգում գործող գործակալները». Սյուզան Սիմոնյան

10:00, չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2019 թ.
«Կարողացավ ճողոպրել, քանի որ նրան աջակցեցին համակարգում գործող գործակալները». Սյուզան Սիմոնյան

Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզ է, որ դատավոր Ուզունյանը կարողացավ ճողոպրել, քանի որ նրան աջակցեցին համակարգում գործող հրահանգ ստացած գործակալները: Այո, Ուզունյանին ներսից տեղեկացրել են, բայց եթե նույնիսկ ներսից չտեղեկացնեին, մեկ է նրան աջակցելու էին ռուսական ծառայությունները: Նա գնացել է Ռուսաստան՝ վայր, որտեղ հանգրվանում են մեր հանցագործները: Ուզունյանը կարևոր ֆիգուր է հոկտեմբեր 27-ի գործում, ուստի ռուսները, բնակաբար, հովանավորելու են նրան և չեն արտահանձնելու: Ինչպե՞ս կարող են նրանք թույլ տալ, որ Հոկտեմբեր 27-ը բացահայտվի: Նրանք Հայաստանից ցանկացած իրենց ձեռնտու անձի փախցնելու են և պատսպարեն: Այնպես որ, ամենևին զարմանալի չէր դա: Ո՞վ է հսկում մեր սահմանը: Իհարկե ռուսները: Բա էլ ի՞նչ էինք ակնկալում»:

7454 | 1
Facebook