Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2019թ. ոսկու համաշխարհային գինը ռեկորդային աճ է արձանագրել

15:20, երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2019 թ.
2019թ. ոսկու համաշխարհային գինը ռեկորդային աճ է արձանագրել

2019-ին ոսկու համաշխարհային գինը ռեկորդային աճ է արձանագրել` գրեթե 15%: Փորձագետների կարծիքով, սա 2010-ից ի վեր առավելագույն տարեկան աճն է, գրում է South China Morning Post-ը:
     Այս շաբաթվա սկզբին մեկ ունցիա ոսկու արժեքը գրանցել է 1.480 դոլար: Այսպիսով, ոսկու արժեքն աճել է 15.4%-ով՝ նախորդ տարվա համեմատ: 2010-ից ի վեր թանկարժեք բոլոր մետաղների գներն աճել են մինչև 30%-ով: Փորձագետները նշում են, որ ոսկու գինն աճում է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային բանակցությունների արդյունքում, ինչպես նաև ցածր տոկոսադրույքների առկայությամբ` Brexit-ի հետ կապված Եվրոպայում անորոշ իրավիճակի պատճառով: Ստեղծված իրավիճակում ներդրողները սկսեցին ակտիվորեն ձեռք բերել թանկարժեք մետաղներ:

Շատ տնտեսագետներ կարծում են, որ այս իրավիճակը կշարունակվի նաև 2020-ին: Ոսկու շուկայի գծով հոնկոնգցի մասնագետ Ջասփեր Լոյի կանխատեսումների համաձայն, 2020-ին ոսկին կարող է թանկանալ 15-20%-ով ու հասնել 1 ունցիայի դիմաց 1774 դոլարի շեմին:

9613 | 0
Facebook