Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Դիերն այժմ օրենքով կարելի է վերածել պարարտանյութի

21:40, հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2019 թ.
Դիերն այժմ օրենքով կարելի է վերածել պարարտանյութի

Կոմպոստն օրգանական պարարտանյութ է, որն ստացվում է բուսական կամ կենդանական ծագման օրգանիզմներից: Այս մեթոդը հանգուցյալ մարդկանց վրա կիրառելու առաջին օրենքն ընդունվել է Վաշնգթոնում, իսկ Սիեթլում կառուցվում է առաջին գործարանը դիակների վերամշակման համար: Այնտեղ համապատասխան օրենքը կգործի 2020 թվականից:

Այս նախագծի հեղինակը Recompose ընկերությունն է: Նպատակն է հանգուցյալների մարմինները ծառայեցնել ի շահ մարդկության: Փորձարարական նպատակներով ընկերությունը 6 դոնորական մարմին պատել է փայտի տաշեղներով և թողել, որ դրանք բնական ճանապարհով վերածվեն հումուսի՝ մանրէների գործունեության շնորհիվ:

Ի տարբերություն դիակիզման՝ այս գործընթացն 8 անգամ ավելի քիչ էներգածախսատար է և թույլ է տալիս խուսափել մթնոլորտ մեծ քանակությամբ CO2 արտանետելուց:

Մասնագետները բացատրում են, որ, ի տարբերություն սովորական թաղման, պարարտանյութի վերածումը տեղ է ունենում հատուկ անոթի մեջ, որտեղ 30 օրում մարմինն ու փայտը վերածվում են հողի, որը կարելի է տեղափոխել որտեղ որ պետք է և դրա վրա ցանել այն, ինչ ուզում են:

2020 թվականին կբացվի մարմինների կոմպոստացման առաջին գործարանը, որը կարող է տեղավորել մինչև 75 կոնտեյներ:

9321 | 0
Facebook