Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.

Միջազգային

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է դարձել Բորիս Ջոնսոնը

11:35, շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է դարձել Բորիս Ջոնսոնը

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին դեկտեմբերի 13-ին հանձնարարել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնին նոր կառավարություն կազմել. տեղեկացնում է The Guardian-ը:

Ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել, սակայն արդեն պարզ է, որ նոր վարչապետ է ընտրվել Բորիս Ջոնսոնն, ով այս անգամ զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը: Հրապարակման պահին նրանք ունեին ձայների 43,6 տոկոսը և խորհրդարանի 650 տեղից ստացել են 364-ը:

Պահպանողականների հիմնական հակառակորդները՝ Լեյբորիստական կուսակցությունը գրանցել են ամենավատ արդյունք այս ընտրություններում 1931 թվականից ի վեր. Լեյբորիստները խորհրդարանում զբաղեցնելու են ընդամենը 203 տեղ և կորցրել են պահպանողականների օգտին քվեարկող մի շարք թաղամասեր, որոնց բնակիչները տասնամյակներ շարունակ քվեարկել են նրանց կուսակցության օգտին: Լեյբորիստների ղեկավար Ջերեմի Քորբինն արդեն հայտարարել է, որ նա հրաժարվում է կուսակցության առաջնորդի իր պաշտոնից և չի առաջադրվելու մյուս ընտրություններում:

Շոտլանդիայի ազգային կուսակցությունը մեծ հաջողություն է գրանցել այս ընտրություններում՝ ստանալով 48 տեղ։ Նախորդ ընտրությունների համեմատ նրանք կարողացել են 13 տեղ ավելի ստանալ:

| | |
4511 | 0
Facebook