Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականները 8 տարի հետևել են՝ ինչ ազդեցություն է թողնում մազերի ներկը կանանց առողջության վրա

23:40, ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.
Գիտնականները 8 տարի հետևել են՝ ինչ ազդեցություն է թողնում մազերի ներկը կանանց առողջության վրա

Վերջերս ավարտվել է 8 տարի տևած հետազոտությունը, որին մասնակցել է 46.709 կին՝ 35-74 տարեկան: Այս տարիների ընթացքում գիտնականները հետևել են նրանց կենսակերպին ու առողջությանը:

Պարզել են, որ նրանք, ովքեր պերմանենտ ներկեր են օգտագործել 5-8 շաբաթը մեկ, նրանց մոտ կրծքագեղձերի քաղցկեղով հիվանդանալու հնարավորությունը մեծացել է 8%-ով: Ի դեպ, առողջության համար վնասակար են նաև քիմիական ուղիղացնող նյութերը: Դրանց պարբերական կիրառումը նույնպես ավելացնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 30%-ով:

Պատճառն այն է, որ մազի ներկերը պարունակում են կոնցերագեններ և նյութեր, որոնք քայքայում են էնդոկրին համակարգը: Որոշ ներկեր անգամ պարունակում են հորմոնալ ակտիվ միացություններ: Պարզվել է նաև, որ կոշտ ու խիտ մազերը կարող են ավելի շատ ներկանյութեր կլանել, ինչը միայն մեծացնում է վտանգը:

57543 | 0
Facebook