Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Որն է բրիտանացիներին ամենաձանձրացրած ամանորյա երգը

22:15, չորեքշաբթի, 01 հունվարի, 2020 թ.
Որն է բրիտանացիներին ամենաձանձրացրած ամանորյա երգը

Մեծ Բրիտանիայի բնակիչների շրջանում անց են կացրել հարցում՝ պարզելու համար ամանորյա ամենաձանձրացրած հիթը: Բրիտանացիների մեծամասնությունը նշել է, որ ձանձրացել է Մրայա Քերիի All I Want For Christmas Is You երգը, գրում է Variety-ն:

1994 թվականին թողարկված սինգլն այնուետև կատարել են տարբեր հանրահայտ երգիչներ՝ Արիանա Գրանդեն, Քելլի Քլարքսոնը, Մայքլ Բուբլեն և այլոք:

Նյարդայնացնող երգերի ցուցակում այնուհետև Band Aid-ի Do They Know It’s Christmas-ն է, Wizzard-ի I Wish It Could Be Christmas Everyday-ը, Slade-ի Merry Xmas Everybody-ն, Wham-ի Last Christmas-ը:

Հատկանշական է, որ ամբողջ աշխարհում մեծ հռչակ վայելող Jingle Bells-ը՝ The Andrews Sisters-ի կատարմամբ, ձանձրացնող երգերի շարքում միայն 10-րդ տեղն է գրավել:

Մրայա Քերիի All I Want For Christmas Is You երգը
10954 | 0
Facebook