Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.

Հետաքրքիր է

Instagram-ը սկսել է թաքցնել լայքերը

02:15, կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.
Instagram-ը սկսել է թաքցնել լայքերը

Instagram սոցիալական ցանցը հայտարարել է գրառումների հավանումները թաքցնելու գործառույթի թեստավորման մեկնարկի մասին: Այդ մասին ընկերությունը հայտարարել է Twitter-յան էջում: Գրառումների հավանումները հասանելի կլինեն միայն գրառման հեղինակի համար: Ընկերությունը նման հայտարարությամբ հանես էր եկել ապրիլին, սակայն միայն հիմա մեկնարկել է լայքերի հաշվիչի թեստային թաքցնումը, որն արդեն կիրառվում է յոթ երկրում` Ավստրալիայում, Բրազիլիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Ճապոնիայում ու Կանադայում, մասամբ ՌԴ-ում: Instagram-ը հայտարարել է, որ ընկերությունն ստացել է դրական արձագանքներ:

TechCrunch-ը գրում է, որ Instagram-ն, օրինակ, կարող էր ստեղծել հատուկ վահանակ կամ API, որի միջոցով գովազդատուները կարող էին հետևել խթանման արդյունքներին:

Մոտ ժամանակներում նման գործառույթը կկիրառվի նաև Facebook և VKontakte սոցիալական ցանցերում:

| | |
4239 | 0
Facebook