Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Իսկ ո՞վ ասաց, որ մենք նախարարի հրաժարականն ենք պահանջում». ԵՊՀ դասախոս Աշոտ Տեր-Մինասյան

12:05, չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.
«Իսկ ո՞վ ասաց, որ մենք նախարարի հրաժարականն ենք պահանջում». ԵՊՀ դասախոս Աշոտ Տեր-Մինասյան

ԵՊՀ ուսանողները շարունակում են դասադուլը՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով: Նրանք վանկարկում են՝ դասախո՛ս, միացի՛ր:

Դասախոսներից հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը, դիմելով ուսանողներին, ասաց. «Պետք չէ վանկարկել «դասախոս, միացիր», որովհետև դասախոսը երբեք ձեզանից անջատ չի եղել: Դուք առաջին օրն ասացիք, որ նախազգուշական դասադուլ եք անում, որից հետո որոշեցիք՝ դասադուլը տանել այլ ուղղությամբ, իհարկե՝ հաճելի է ո՛չ քաղաքական: Խնդրում եմ՝ չշահարկե՛ք, ուսանողներին ինչ-որ քաղաքական խաղերի մեջ չտանե՛ք, ուսանողների պայքարն արդար է, մենք աջակից ենք իրենց»,- հայտարարեց դասախոսը:

Նրա կարծիքով՝ պետք է խնդրի վերաբերյալ նախարարության հետ քաղաքակիրթ քննարկում կատարել, երկխոսության գնալ: Հարցին, թե եթե նախարարն օրենքի նախագծից հայոց լեզվի, գրականության ու պատմության դասավանդման հայեցողական դրույթը հանի, իրենք այլևս նախարարի հրաժարականը չե՞ն պահանջի, Ա.Տեր-Մինասյանը նկատեց. «Իսկ ո՞վ ասաց, որ մենք նախարարի հրաժարականն ենք պահանջում», հետո՝ երբ հիշեցրին՝ ուսանողները, դասախոսը նշեց. «Ո՞ր ուսանողները: Ես նորից եմ ասում՝ ուսանղները սկսել են շարժումն առանց քաղաքականության: Մարդը կարող է ցանկացած տեղ դրսևորել իր քաղաքական հայացքները, բայց սա քաղաքական պայքար չէ, պետք չէ ուսանողներին նույնացնել որևէ կուսակցության հետ:

Ա.Տեր-Մինասյանը նշեց, որ ժամը 13-ին հայագիտական ինստիտուտների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում կանցկացվի:

Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի
| | |
3034 | 1
Facebook