Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ի տվյալները՝ Դոնբասում զոհված խաղաղ բնակչության վերաբերյալ

15:20, կիրակի, 03 նոյեմբերի, 2019 թ.
ՄԱԿ-ի տվյալները՝ Դոնբասում զոհված խաղաղ բնակչության վերաբերյալ

ՄԱԿ-ի փորձագետները հաշվել են, թե քանի մարդ է մահացել ուկրաինական Դոնեցկ և Լուգանսկ շրջաններում ռազմական գործողությունների արդյունքում:

Ինչպես գրված է ՄԱԿ-ի Twitter-ի էջում՝ ավելի քան 3,3 հազար խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 9 հազարը վիրավորվել են:

Ավելի քան 1,3 միլիոն բնակիչ ստիպված լքել է Դոնբասը: 3,5 միլիոն մարդ օգնության կարիք ունի:

«Ամեն ինչից առավել մարդիկ խաղաղություն են ուզում»,-ասված է ՄԱԿ-ի հաղորդագրությունում:

Նշենք, որ Ուկրաինայի արևելքում պատերազմն ընթանում է 2014-ի ապրիլից:

5377 | 0
Facebook