Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բողոքի ցույցերի հետևանքով Չիլիի նախագահը ցրել է կառավարությունը

16:20, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ.
Բողոքի ցույցերի հետևանքով Չիլիի նախագահը ցրել է կառավարությունը

Չիլիում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին, որոնք ծագել էին մետրոյի ուղեվարձի թանկացումից հետո, նախագահ Սեբաստիան Պինյերան նախարարներին հորդորել է հրաժարական ներկայացնել՝ կառավարությունում բարեփոխումներ իրականացնելու համար, հայտնում է DW կայքը:

Պետության ղեկավարն այս քայլը բացատրել է «նոր պահանջները բավարարելու» անհրաժեշտությամբ:

«Մենք նոր իրականության մեջ ենք»,- ասել է Պինյերան՝ Սանտյագոյի նախագահական պալատում ելույթի ժամանակ:

Պինյերան նաև հայտարարել է, որ չեղարկում է պարետային ժամը: Իրավիճակը, սակայն, դեռ չի հանդարտվել:

Հիշեցնենք՝ նախորդ ուրբաթ մայրաքաղաք Սանտյագոյում տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցել է շուրջ մեկ միլիոն մարդ: Ցուցարարները պահանջել են նախագահից շտապ միջոցներ ձեռնարկել սոցիալական խնդիրները լուծելու համար:

6186 | 0
Facebook