Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քաշքշուկ Կոնգրեսում․ Հանրապետականները խափանել են Թրամփի գործով հարցաքննությունը

15:00, հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.
Քաշքշուկ Կոնգրեսում․ Հանրապետականները խափանել են Թրամփի գործով հարցաքննությունը

Հանրապետական կոնգրեսականները խափանել են Պենտագոնի պաշտոնատար անձի ելույթը, ով պետք է ցուցմունք տար պալատի երեք հանձնաժողովներին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործով, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ հանրապետականները ներխուժել են լսումների գաղտնի սենյակ, որտեղ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովների անդամ դեմոկրատները, Թրամփի պաշտոնանկության գործընթացի վերաբերյալ գործի շրջանակում, պետք է վկայություններ ստանային Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյա Լորա Կուպերից:
     Ըստ ականատեսների, առաջացել է քաշքշուկ, և աշխատակիցները ստիպված են եղել դիմել իրավապահներին` կարգուկանոնը վերականգնելու համար:
     Համաձայն The Hill պարբերականի, բողոքի ցույցը ղեկավարել է կոնգրեսական Մեթ Գեթսը: Հանրապետականները դեմոկրատներին մեղադրում են անարդար հետաքննություն անցկացնելու մեջ: Նրանք հայտարարել են, որ հետաքննությանը ներգրավված պետք է լինեն ոչ միայն երեք հանձնաժողովների ներկայացուցիչները (և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները), այլև այլ օրենսդիրներ:

Ի պատասխան այս միջադեպի՝ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը լքել է սենյակը և անորոշ ժամանակով հետաձգել դատական նիստը:

7109 | 0
Facebook