Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թրամփի պատժամիջոցները Թուրքիայի դեմ բավարար չեն»․ Փելոսի

10:50, երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.
«Թրամփի պատժամիջոցները Թուրքիայի դեմ բավարար չեն»․ Փելոսի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի դեմ սահմանած պատժամիջոցները բավարար չեն Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական իրավիճակը լուծելու համար: «Նրա (խմբ.՝ Թրամփի) անհավասարակշիռ որոշումները սպառնալիք են մարդկանց կյանքի համար և ռիսկ են պարունակում տարածաշրջանի անվտանգության համար, դրանք քայքայում են ԱՄՆ-ի հեղինակությունն ամբողջ աշխարհում»,- հայտարարել է Փելոսին:

Ըստ նրա, Թրամփը Թուրքիային «կանաչ լույս» է տվել ռազմական գործողություններ իրականացնելու համար, որը դավաճանություն է հազարավոր քուրդ մարտիկների նկատմամբ, ովքեր իրենց կյանքը նվիրել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը հրամանագիր Է ստորագրել, որը Պետդեպարտամենտին և ֆինանսների նախարարությանը թույլ Է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ:

4000 | 0
Facebook