Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ի զորքերը Սիրիայում հայտնվել են ծուղակում». Պենտագոնի ղեկավար

10:20, երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.
«ԱՄՆ-ի զորքերը Սիրիայում հայտնվել են ծուղակում». Պենտագոնի ղեկավար

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի զինված ուժերը հայտնվել են թուրքական ուժերի և սիրիական բանակի ծուղակում: Այս մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում:

«Ամերիկյան զորքերը հայտնվել են դեպի հյուսիս շարժվող սիրիական զորքերի և դեպի հարավ շարժվող թուրքական բանակի միջև»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավարը:
     Նա ստեղծված իրավիճակն անվանել է «սարսափելի»:
     Միևնույն ժամանակ, Էսպերը նշել է, որ Միացյալ Նահանգները «չի ստանձնել» Թուրքիայի հետ սիրիական քրդերի դեմ կռվելու դերը: Նա նաև խոստովանել է, որ Վաշինգտոնը տարածաշրջանում չունի բավարար ուժեր՝ թուրքական հարձակողական գործողությունները կանգնեցնելու համար:

8621 | 0
Facebook