Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մի՛ վախեցրու մեզ փախստականներով»․ Դոնալդ Տուսկը՝ Էրդողանին․ The National

21:20, շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ.
«Մի՛ վախեցրու մեզ փախստականներով»․ Դոնալդ Տուսկը՝ Էրդողանին․ The National

Նախօրեին Եվրոխորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքները` «բացել սահմանները 3,6 միլիոն փախստականների առջև՝ թույլ տալով նրանց անցնել Եվրոպա»: «Թուրքիան պետք է հասկանա, որ մեր գլխավոր անհանգստությունն այն է, որ իր գործողությունները կարող են հանգեցնել մարդասիրական աղետի: Մենք անընդունելի ենք համարում, երբ փախստականների հարցն օգտագործում են որպես շանտաժի թեմա: Ահա թե ինչու Էրդողանի այս հայտարարությունը բացարձակ անթույլատրելի եմ համարում»,- հայտնել է Տուսկը՝ Կիպրոս այցի ժամանակ:

Հիշեցնենք՝ նախօրեին Էրդողանը հայտարարել էր. «ԵՄ, արթնացի՛ր: Եթե դու փորձում ես Սիրիայում մեր գործողությունները ներխուժում անվանել, ապա մեր խնդիրը պարզ է. մենք կբացենք դռները 3,6 մլն փախստականի համար»:

11730 | 0
Facebook