Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչո՞ւ է Թրամփը հետ կանչել դեսպան Յովանովիչին. The Wall Street Journal

14:05, ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2019 թ.
Ինչո՞ւ է Թրամփը հետ կանչել դեսպան Յովանովիչին. The Wall Street Journal

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետ է կանչել Ուկրաինայում դեսպան Մարի Յովանովիչին այն պատճառով, որ դեսպանը խոչընդոտել է հետաքննության ընթացքին՝ կապված նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, գրում է The Wall Street Journal պարբերականը:

Հրապարակման համաձայն, Թրամփի դաշնակիցները, ովքեր չեն հանդիսանում ամերիկյան վարչակազմի անդամներ, ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին բողոքել են դեսպան Յովանովիչից:
     Ըստ պարբերականի աղբյուրների, Ջուլիանին պնդում է, որ Յովանովիչը խանգարել է իրեն համոզել Կիևին՝ հետաքննություն սկսել Բայդենի և նրա որդու՝ Հանթերի նկատմամբ, ովքեր աշխատում էին ուկրաինական Burisma Holdings ընկերությունում:
     Գարնանը Պետդեպարտամենտի պաշտոնյաներին տեղեկացրել էին, որ Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի հրաժարականն առաջնահերթություն է Թրամփի համար, և այդ որոշմանն աջակցել է պետքարտուղարության ղեկավար Մայք Պոմպեոն:
     Իսկ Յովանովիչին փոխանցել են, որ չեն կարող պաշտպանել նրան նախագահի և նրա կողմնակիցների հարձակումներից:
     Հիշեցնենք, որ Մարի Յովանովիչը եղել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան (2008-2011 թթ.):

8515 | 0
Facebook