Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռոմա»-ի գլխավոր մարզիչը՝ Մխիթարյանի բացակայության մասին

18:55, շաբաթ, 28 սեպտեմբերի, 2019 թ.
«Ռոմա»-ի գլխավոր մարզիչը՝ Մխիթարյանի բացակայության մասին

Իտալիայի Ա Սերիայի առաջնության 6-րդ տուրի

շրջանակներում «Ռոմա»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, կհյուրընկալվի «Լեչչե»-ին: Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան անդրադարձել է նաև Մխիթարյանի՝ «Ատալանտա»-ի դեմ խաղում մեկնարկային կազմում չընդգրկելուն․ «Մխիթարյանի հետ ամեն ինչ կարգին է։ Նա լավ ,արզավիճակում է: Մեկնարկային կազմում նա չընդգրկվեց տեխնիկական որոշման պատճառով: «Ատալանտա»-ի դեմ խաղը ֆիզիկական մեծ ուժ էր պահանջում և այդ պայմանները նրան չէին համապատասխանում»,- նշել է Ֆոնսեկան։

20385 | 1
Facebook