Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փոխհատուցում կտրվի նաև ոչ առաջնագծում տեղի ունեցած դեպքերի մասով

12:45, ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ.
Փոխհատուցում կտրվի նաև ոչ առաջնագծում տեղի ունեցած դեպքերի մասով

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ նշեց, որ 2017-ից ի վեր հիմնադրամը կարողացել է հավաքագրել ավելի քան 18 մլրդ դրամ, ինչի արդյունքում փոխհատուցվել է ավելի քան 370 զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների. կատարվել է ավելի քան 1,3 մլրդ դրամի հատուցում:

Նա նշեց, որ սկզբում օրենքը տարածվում էր միայն 2017-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա, սակայն հետագայում որոշում կայացվեց, օրենքի գործողությունը տարածել սկզբում 2015-2016 թվականների, ապա նաև 2008-2014 թթ ընթացքում տեղի ունեցած դեպքերի վրա:

«Մեր նպատակն է հասնել նրան, որ չլինի որևէ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայող, որը փոխհատուցում չի ստացել»,-նշեց Ավետիքյանը:

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ երբ հասնեն 1992 թվական, ունենալու են փոխհատուցման ենթակա զինծառայողների բավական մեծ թիվ՝ հավելելով, որ հիմնադրամից փոխհատուցում կտրվի նաև ոչ առաջնագծում տեղի ունեցած դեպքերի մասով:

2656 | 0
Facebook