Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գերիների փոխանակումը մասշտաբային է լինելու». Պուտին

16:50, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ.
«Գերիների փոխանակումը մասշտաբային է լինելու». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակումը կլինի մեծամասշտաբ: Նա նման հայտարարությամբ հանդես է եկել Վլադիվոստոկում անցկացվող տնտեսական համաժողովում:

Նրա խոսքով՝ սա «լավ քայլ կլինի երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»:
     «Մենք ավարտում ենք մեր բանակցությունները, փոխանակումը կլինի լայնածավալ»,- հայտարարել է Պուտինը՝ հավելելով, որ մանրամասները հայտնի կլինեն մոտ ապագայում:
     «Բավականին դժվար էր որոշակի մարդկանց վերաբերյալ որոշումներ կայացնելը, բայց մենք մոտենում ենք եզրափակիչ փուլին՝ հաշվի առնելով մարդկային նկատառումները»,- հայտարարել է Պուտինը:

6539 | 0
Facebook