Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքենայի ղեկին մահացել է Եգիպտոսի նախկին նախագահի որդին

12:25, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ.
Մեքենայի ղեկին մահացել է Եգիպտոսի նախկին նախագահի որդին

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կրտսեր որդին՝ Աբդալլահը, մահացել է մեքենայի ղեկին՝ սրտի կաթվածից։ Այս մասին հաղորդում է Masrawy պարբերականը՝ հղում անելով Կահիրեի ալ-Վահաթ հիվանդանոցի աղբյուրին։
     «24 ամյա Աբդալլահ Մուրսին ավտոմեքենայի ղեկին է եղել, երբ նրա մոտ սրտի կաթված է սկսվել»,- ասվում է հաղորդագրությունում։
     Հիշեցնենք՝ 2015 թվականին Եգիպտոսի դատարանը նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին դատապարտեց ցմահ բանտարկության՝ Քաթարի օգտին լրտեսության համար, իսկ ավելի ուշ դատապարտեց մահվան՝ կալանավայրից փախչել ծրագրելու համար: 2016 թվականին Մուրսիի մահապատիժը չեղյալ հայտարարվեց:
     2017 թվականի դեկտեմբերին Մուրսիին դատարանի կողմից դատապարտեցին երեք տարվա ազատազրկման՝ դատավորներին վիրավորելու գործով:

5110 | 0
Facebook