Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրաձգություն՝ ԱՄՆ-ի մարզադաշտում․ տուժել է 10 երեխա

12:35, շաբաթ, 31 օգոստոսի, 2019 թ.
Հրաձգություն՝ ԱՄՆ-ի մարզադաշտում․ տուժել է 10 երեխա

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքի մարզադաշտում ուրբաթ երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել, որի պատճառով առնվազն 10 հոգի տուժել է։

Միջադեպը տեղի է ունեցել «Լեդ Փիբլս» մարզադաշտում՝ ամերիկյան ֆուտբոլի դպրոցական թիմերի՝ «ԼեՖլոր»-ի և «Վիլյամսոն»-ի միջև խաղից հետո։

Ոստիկանությունը հաստատել է, որ հրաձգության արդյունքում առնվազն 10 մարդ է տուժել՝ 15-18 տարեկան։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Ոստիկանության պետ Լորենս Բաթիստը նշել է, որ տուժածներից շատերը «ԼեՖլոր» թիմի ֆուտբոլիստներն ու երկրպագուներն են։ Նա հավելել է, որ երկու հոգի բերման է ենթարկվել և հարցաքննվել։

7962 | 0
Facebook