Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան նոր հանգամանքներ». Նիկոլ Փաշինյան

10:25, ուրբաթ, 30 օգոստոսի, 2019 թ.
««Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան նոր հանգամանքներ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, երեկ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության և գնահատման կարիք ունեն: Երեկվա քննարկումը նաև կարևոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյոք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի:

Հիշեցնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչև սեպտեմբերի 4-ը: Ստորև, ինչպես խոստացել էի, ներկայացված է երեկվա քննարկումն ամբողջությամբ»:

6068 | 0
Facebook