Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Դավթաշենի ռեստորաններից մեկի աշխատակիցը դանակահարել է 3 գործընկերներին

11:40, ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ.
Դավթաշենի ռեստորաններից մեկի աշխատակիցը դանակահարել է 3 գործընկերներին

Երեկ՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 23։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորներն են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 23-ամյա Ռաֆիկ Թադևոսյանը, ով «կրծքավանդակի «աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ է ընդունվել, Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Դավիթ Թովմասյանը, ով հիվանդանոց է ընդունվել «կրծքավանդակի ձախ մասի կտրած վերք» ախտորոշմամբ, և Երևանի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Գևորգյանը, ով հիվանդանոց է ընդունվել «Ձախ թիակի շրջանում կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22։30-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասում գործող «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նույն ռեստորանի աշխատակցի՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Արկադի Ամիրգուլյանի հետ, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել նշված անձանց։ Ոստիկանններն ու քննիչները ժամերի ընթացքում հայտնաբերել են Ա. Ամիրգուլյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։

Կայքի տեղեկություններով՝ Ա. Ամիրգուլյանն ու բոլոր վիրավորները աշխատում են «Արայի ամրոց» ռեստորանային համալիրում՝ որպես մատուցողներ։ Ա. Ամիրգուլյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

| | |
3761 | 0
Facebook