Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը Google-ին մեղադրել է Քլինթոնի օգտին մանիպուլյացիայի համար

15:55, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.
Թրամփը Google-ին մեղադրել է Քլինթոնի օգտին մանիպուլյացիայի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Google-ը պետք է պատասխանատվության ենթարկվի Հիլարի Քլինթոնի օգտին ընտրողների ձայները շահարկելու համար:
     «2016-ի ընտրությունների ժամանակ Google-ը մանիպուլյացիայի է ենթարկել 2.6-16 միլիոն ընտրողների ձայները՝ հօգուտ Հիլարի Քլինթոնի: Google-ին պետք է դատի տալ»,- գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ի իր էջում:
     «Այս զեկույցը հրապարակվել է մի անձի կողմից, ով աջակցել է Քլինթոնին, ոչ թե Թրամփին»,- գրել է Թրամփը:
     Ավելի վաղ, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «շատ ուշադիր հսկելու է Google-ին»՝ ընկերությանը կասկածելով 2016-ի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ:
     Թրամփը չի հստակեցրել, թե որ զեկույցի մասին է խոսքը: Այնուամենայնիվ, նա իր թվիթերյան գրառմանը կցել է Judicial Watch կազմակերպության թվիթերյան հղումը: Այս կազմակերպությունը մասնագիտանում է պաշտոնյաների գործողությունները քննելու գործում:

3795 | 0
Facebook