Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆիլիպիններում դենգե վիրուսը 807 մարդու կյանք է խլել

14:40, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.
Ֆիլիպիններում դենգե վիրուսը 807 մարդու կյանք է խլել

Ֆիլիպիններում Դենգեի «ազգային համաճարակ» է հայտարարվել՝ հիվանդության հետևանքով մահացության դեպքերի աճի պատճառով: Ֆիլիպիններում ավելի քան 188 հազար մարդ վարակվել է դենգե վիրուսով, հայտնում է Philippine Star-ը՝ վկայակոչելով Ֆիլիպինների ԱՆ տվյալները:
     Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ տարեսկզբից մինչև հուլիսի 20-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է վարակի ավելի քան 188.562 դեպք, ինչը 98%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Տարեսկզբից մահացել է 807 մարդ:
     Դենգե վիրուսը առաջացնում է գրիպի նման ախտանիշներ՝ գլխացավեր, հոդացավեր, մկանային ցավեր և տենդ:

4613 | 0
Facebook