Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Աշխարհում առաջին ճանապարհը՝ հագեցած արևային մարտկոցներով, ամբողջովին շարքից դուրս է եկել

00:35, կիրակի, 18 օգոստոսի, 2019 թ.
Աշխարհում առաջին ճանապարհը՝ հագեցած արևային մարտկոցներով, ամբողջովին շարքից դուրս է եկել

2016 թվականին Նորմանդիայում կառուցվել էր աշխարհում առաջին ճանապարհահատվածը՝ 1 կմ երկարությամբ ձգվող արևային մարտկոցներով: Սակայն ընդամենը 3 տարի անց նախագիծը կատարյալ ձախողմամբ է պսակվել: 2800 քառակուսի մետր մակերեսով ֆոտոէլեկտրական պանելները փչացել են ամբողջությամբ, դրանք սկսել են պոկվել ու փշրվել: Ենթադրվում էր, որ ճանապարհը օրական կարտադրի 767 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, սակայն ակնկալվող արդյունքը անգամ կիսով չափ չի արդարացվել: Այս ճանապարհի կառուցումը Ֆրանսիայի կառավարությանն արժեցել է 5 միլիոն եվրո: Նախատեսվում էր 5 տարվա ընթացքում կառուցել հազար կմ երկարությամբ նման ճանապարհ:

Սակայն սա չի նշանակում, որ արևային մարտկոցներով ճանապարհահատվածների գաղափարն սպառել է իրեն: Նիդեռլանդներում հեծանիվների համար նախատեսված ճանապարհային հատվածը արտադրում է ավելի շատ էներգիա, քան ակնկալվում էր:

22662 | 0
Facebook