Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիան․ WSJ

12:25, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիան․ WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիան, որը պատկանում է Դանիային։ Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը։

Նշվում է, որ նախագահը բազմիցս հետաքրքրվել է աշխատակիցներից՝ արդյոք ԱՄՆ-ն կարո՞ղ է ձեռք բերել Գրենլանդիան։ Բացի այդ, Թրամփը մեծ հետաքրքրությամբ մասնակցել է կղզու մասին քննարկումներին՝ բնական պաշարների և աշխարհաքաղաքական նշանակության վերաբերյալ, այդ թվում ԱՄՆ-ի ներկայության ընդլայնումը Արկտիկայում։
     Թրամփը հանձնարարել է Սպիտակ տանը տվյալ նախագծի իրավական փորձաքննություն իրականացնել։
     Թրամփի որոշ խորհրդականներ նրա նախագիծը տնտեսապես շահավետ են անվանել, մյուսների կարծիքով՝ սա ընդամենը Թրամփի «ժամանակավոր հետաքրքրությունն է»։

8833 | 0
Facebook