Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բորիս Ջոնսոնը երդվել է սահմանված ժամկետում երկիրը դուրս բերել ԵՄ-ից

10:40, երկուշաբթի, 29 հուլիսի, 2019 թ.
Բորիս Ջոնսոնը երդվել է սահմանված ժամկետում երկիրը դուրս բերել ԵՄ-ից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երդվել է, որ կհասցնի դուրս բերել երկիրը ԵՄ-ից սահմանված ժամկետում, այսինքն մինչև 2019թ. հոկտեմբերի 31-ը, գրում է The Sunday Times-ը։
     Ներկայումս Ջոնսոնն արդեն ստեղծել է «ռազմական կաբինետը» մի խումբ նախարարների հետ, ում հանձնարարված է Brexit-ն անցկացնել «ցանկացած հնարավորության դեպքում»:
     Brexit-ի նախապատրաստական աշխատանքների համակարգող Մայքլ Գոուվայի խոսքով, Ջոնսոնը կարող է երկիրը դուրս բերել Եվրոմիությունից առանց գործարքի:
     Ջոնսոնը որոշումները կկայացնի Brexit-ի քաղաքականությամբ զբաղվող վեց բարձրաստիճան նախարարներից կազմված թիմի հետ, սակայն բոլորը չէ, որ աջակցում են նրան այս գործում:
     Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանացիները դեմ են Ջոնսոնի վարած քաղաքականությանը:

6370 | 0
Facebook