Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ատլանտայի օդանավակայանում երեխան հայտնվել է ուղեբեռի գոտու վրա

21:05, շաբաթ, 27 հուլիսի, 2019 թ.
Ատլանտայի օդանավակայանում երեխան հայտնվել է ուղեբեռի գոտու վրա

Ատլանտայի «Հարթֆիլդ-Ջեքսոն» օդանավակայանում 2-ամյա երեխան հայտնվել է ուղեբեռի համար նախատեսված ժապավենի վրա, հաղորդում է NBC հեռուստաալիքը:
     Երկու տարեկան երեխան հոսպիտալացվել է, երբ հայտնել էր ուղեբեռի զննման ավտոմատացված համակարգի ժապավենի վրա։ 2 տարեկան փոքրիկի մայրը պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ նա կարճ ժամանակով հեռացել է, իսկ տղան փորձել է վերցնել իր պայուսակը, սակայն ժապավենը նրան քաշել է ներս:

Օդանավակայանի աշխատակիցներն արագ արձագանքել են: Երեխան ստացել է ձեռքի կոտրվածք ու տեղափոխվել հիվանդանոց:

10166 | 0
Facebook