Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն կիրականացվի

16:00, երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.
Մանվել Գրիգորյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն կիրականացվի

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ ստացվել է Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտափորձնական կենտրոնի դատաբժշկական փորձաքննության բաժնի վարիչի գրությունը, որով վերջինը հայտնում է, որ նշանակված փորձաքննության կատարման նպատակով հուլիսի 25-ին այց են կատարելու Մանվել Գրիգորյանին։

Նախագահողը հայտնեց, որ պատասխան է ուղարկելու Դատապարտյալների հիվանդանոց և «Նաիրի» ԲԿ, որպեսզի ապահովվի վերոնշյալ անձանց մուտքը և հետազոտությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 2-ին

Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը, որով նախատեսվում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի գնահատման համար միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն իրականացնել:

3826 | 1
Facebook