Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չեմ կիսում նաև այն տեսակետը, որ առհասարակ ծառեր չպետք է հատել». Վահե Դանիելյան

23:25, հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.
«Չեմ կիսում նաև այն տեսակետը, որ առհասարակ ծառեր չպետք է հատել». Վահե Դանիելյան

Փոխվարչապետի օգնական Վահե Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապօրինի ծառահատումների հետ կապված ինձ համար նվազագույնն անընդունելի է այն տեսակետը, որ քանի դեռ պետությունն այլընտրանք չի առաջարկել աշխատանքների տեսքով կամ վառելանյութի չպետք է ապօրինության դեմ պայքարի: Նույն տրամաբանությամբ պետությունը չպետք է արգելի նաև ապօրինության այլ տեսակները՝ ապօրինի ձկնորսությունը, որսը, մաքսանենգությունը, կաշառք վերցնելը, գողությունը, երեխայի վաճառքը, զենքի առևտուրը և այլն, քանի որ դրանցով զբաղվողները ևս «ընտանիք են պահում»: Ընդ որում այս հանցագործությունները «շահավետ» են նաև այն պատճառով, որ անօրինական են և ապօրինի դրանցով զբաղվողների համար մենաշնորհային դիրք են ապահովում: Օրենքները ընդունվում են արդար հավասարակշռելու մարդկանց շահերը և ցանկացած մեկը, ով օրենք է խախտում, նա որոշակի առավելությունները ստանում է մնացած օրինապահների հաշվին: Հետևաբար, այն մարդիկ ովքեր կարծում են, որ ապօրինի անտառահատումների դեմ չպետք է պայքարել, առաջարկում եմ դա չանել հասարակության այլ անդամների հաշվին, այլ ֆոնդ բացել և իրենց անձնական նվիրաբերությունն անել ծառահատումներով զբաղվող այն անձանց, ովքեր բացի այդ աշխատանքը այլկերպ իրենց ընտանիքները օբյեկտիվորեն չեն կարող պահել: Միաժամանակ չեմ կիսում նաև այն տեսակետը, որ առհասարակ ծառեր չպետք է հատել, բնության բարիքները նաև մարդու համար են, հետևաբար անհրաժեշտ է օրինական մեխանիզմներով ապահովել անտառածածկ տարածքների շեշտակի աճ և վերահսկելի օրինական հատումներով անհրաժեշտ փայտանյութով ապահովել մարդկանց»:

| | |
1902 | 0
Facebook
COMMENT.am