Հուլիսի 10-ին Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրապարակային դիմել էր մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, որ վերջինը միջամտի Քոչարյանի գործին:
Այսօր արդեն Արման Թաթոյանը նշեց, որ հարցը քննարկել է Ալումյանի հետ՝ պայմանավորվելով, որ ուսումնասիրություններ պետք է իրականացվեն՝ հասկանալու, թե այդ գործն արդյոք մտնո՞ւմ է ՄԻՊ-ի իրավասությունների մեջ, թե՝ ոչ:
Թաթոյանն ասաց, որ կալանավորումից հետո այցելել է Ռոբերտ Քոչարյանին. «Հաշվի առնելով այն մտահոգությունները, որ ուներ փաստաբանական թիմը և այլն, ինչպես նաև՝ պահման պայմանները՝ այցելել եմ մի Ռոբերտ Քոչարյանին քանի օր առաջ: Իմ խնդիրը հիմա հենց պահման պայմանների վերաբերյալ հարցերն են, որի հետ կապված դժգոհություն չներկայացվեց»,-ասաց Ա. Թաթոյանը:
Անդրադառանլով գործի դատական քննության հարցերին առնչվելուն՝ պաշտպանը նշեց, որ ինքը տեղեկացել է, որ այդ գործով ՄԻՊ-ն իրավունք չունի միջամտելու: