Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սինիշա Միխայլովիչի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

01:00, երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ.
Սինիշա Միխայլովիչի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Իտալական «Բոլոնիա»-ի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի մոտ արյան քաղցկեղ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է անձամբ մարզիչը՝ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Հետազոտությունը ցույց տվեց, որ ինձ մոտ լեյկեմիա է: Դա իսկական հարված էր ինձ համար: Մի քանի օր լաց եմ եղել, բայց դրանք վախի արցունքներ չէին: Ես հարգում եմ հիվանդությունը և պատրաստ եմ դեմ առ դեմ դուրս գալ՝ աչքերի մեջ նայելով, ինչպես միշտ: Չեմ համբերում՝ երբ եմ գնալու հիվանդանոց, որ սկսեմ պայքարս: Մրցակիցն ագրեսիվ է, բայց նրան կարելի է հաղթել:

Խաղացողներիս ասացի, որ պետք է հարձակվենք ու հաղթանակի ձգտենք: Ես կհաղթեմ պայքարը հանուն իմ ընտանիքի, երեխաների ու բոլոր նրանց, ովքեր սիրում են ինձ»,- նշել է Միխայլովիչը։

| | |
5581 | 0
Facebook
COMMENT.am