Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երկրպագուները ծեծել են Կոնգոյի սպորտի նախարարին

15:00, ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ.
Երկրպագուները ծեծել են Կոնգոյի սպորտի նախարարին

Եգիպտոսում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Կոնգոյի հավաքականը պարտվել էր Մադագասկարի ընտրանուն՝ հետխաղային -մետրոնոց հարվածաշարում (հիմնական ժամանակ՝ 2:2, 11մ՝ 2:4)։

Հավաքականի՝ հայրենիք ժամանելուց հետո, ազգային հավաքականին դիմավորելիս, երկրպագուները հարձակվել են Կոնգոյի սպորտի նախարար Յուգա Նգուելոնդելեի վրա, հանել նրա հագուստը և ծեծել նրան։ Լրագրող Ֆարիդ Անդեր Էրերան համացանցում է տեղադրել միջադեպի տեսանյութը։

7850 | 0
Facebook