ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՊՎԾ գործունեության հերթական արդյունքը. ջրօգտագործող ընկերություններում խախտումները կազմել են շուրջ 3,6 մլրդ դրամ: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացնում ջրօգտագործողների ընկերություններում՝ ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։ Արդեն իսկ ամփոփվել են Արմավիր, Էջմիածին, Արտաշատ և Արարատ ջրօգտագործողների ընկերությունների մասով ուսումնասիրությունները և դրանց արդյունքները ներկայացվել են ՀՀ վարչապետին։ Ընդհանուր գումարային արտահայտությամբ խախտումները կազմել են շուրջ 3,6 մլրդ դրամ։ «Արտաշատ» և «Արմավիր» ՋՕԸ-ի մասով հայտնաբերված խախտումները կազմում են ավելի քան 2,6 մլրդ դրամ։ Քոմենթում՝ ՊՎԾ ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանի կողմից ներկայացվող պարզաբանումը։
Հ.Գ. Ըստ երևույթին` երկրի համար ամենակարևոր ռեսուրսներից մեկի՝ ջրի նկատմամբ իրականցվել է հանցավոր մաֆիայի դավադրությունը։ Ամենուր ձեռագիրը նույնն է»։